Սուրեն Պապիկյանն  ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը    

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ բանկի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով պատվիրակներին՝ նախարար Պապիկյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ սեյսմիկ անվտանգության, քաղաքաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում ընթացիկ ծրագրերի կենսական նշանակությունն ու դրանց շարունակականությունը Հայաստանի համար և միաժամանակ հավելել, որ բանկի հետ համագործակցությունն ունի զարգացման և ընդլայնման դեռևս չբացահայտված մեծ ներուժ։

Իր խոսքում Սեզար Լորենսը շնորհավորելով և հաջողություն մաղթելով նախարար Պապիկյանին իր գործունեության մեջ` հանգամանորեն ներկայացրել է ԱԶԲ աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, կայուն քաղաքաշինական զարգացման, Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) ներդրումային ծրագրերի նպատակը, ակնկալվող արդյունքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև դրանք արդյունավետորեն ավարտին հասցնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները։

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, հավատարիմ մնալով համագործակցության ավանդույթին, ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը նպաստող նոր ծրագրերի և գաղափարների մշակման ուղղությամբ։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով