Մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում այսօր պաշտոնապես կտրվի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման պաշտոնական արարողությանը կլինեն 17 երկրի ղեկավարներ, հայտնի հյուրեր և մարզիկներ: Ղեկավարների շարքում կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի ժամանակով 17:50-ին:

Մրցաշարի պաշտոնական երգը` «Live it up», կկատարեն Ուիլ Սմիթը, Նիկի Ջեմը, Էրա Իստրեֆին եւ Դիպլոն:

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությանը կմասնակցի 32 թիմ: Ընտրանիները բաժանվել են 8 խմբի .

A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ

B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան

C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա

D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա

E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա

F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա

G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա

H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:

Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին, 19:00-ին և 22:00-ին:

«Մունդիալ-2018»-ն ընդունել է Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող 11 քաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունի 12 մարզադաշտ Մոսկվայում (2), Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումը կկայանա Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

Հայերեն English Русский

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով