Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում: Ինչպես հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը, քննարկվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հարցը:

Նախարարն առանձին խմբերով ընդունում է երկու կողմերի ներկայացուցիչներին, որից հետո հանդիպում կունենա նաև ուսանողների հետ: Նախարարը խոստացավ հանդիպման արդյունքներն ամփոփել լրատվամիջոցների հետ:

Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ հավաքվել են նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի որոշ դասախոսներ և ուսանողներ: Դրսում լարված իրավիճակ է:

Շիրակի մարզի դատախազությունից մայիսի 11-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և ՀՀ քրեական դատավարություն օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են բուհի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով