Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից. Արմեն Աշոտյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Թադեուժ Վոժնիակի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Ողջունելով լեհ խորհրդարանականներին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հայ-լեհական հարաբերություններն ավանդաբար բարձր մակարդակի վրա են եւ համագործակցությունը դարերի պատմություն ունի: Անդրադառնալով երկու ժողովուրդների ընդհանրություններին՝ Արմեն Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ հայերը լեհ ժողովրդի նկատմամբ ամենաջերմ զգացումներն ունեն:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում բարձրացել է հանձնաժողովի դերակատարությունը խորհրդարանական դիվանագիտության հետ կապված: Նա առանձնակի կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Լեհաստանի Սենատի համանման հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացումը:

Անդրադառնալով անվտանգության ապահովման խնդիրներին՝ բանախոսը նշել է, որ ի տարբերություն Եվրոպայի, որը բազմաթիվ պատերազմներ է տեսել, միլիոնավոր մարդկանց կյանքի գնով այսօր համերաշխության ու խաղաղության մթնոլորտ է ձեւավորել, հայերը, նույնպես թանկ վճարելով տարածաշրջանում ազատ ու անկախ ապրելու գինը, դեռեւս չեն հասել այդ կայուն ու խաղաղ վերջնանպատակին: Ըստ բանախոսի՝ Հայաստանի անվտանգության ապահովումը վեր է ներքաղաքական զարգացումներից: Նա հույս է հայտնել, որ լեհական կողմը միջխորհրդարանական հարթակներում լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի շահերը:

Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Հայաստանի համագործակցության զարգացումն ու խորացումը ԵՄ անդամ երկրների, այդ թվում Լեհաստանի հետ: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին ու դրա իրականացման կարեւորությանը: Այս հարցում հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ բարեփոխումների իրականացման գործընթացում տարբեր ոլորտներում լեհական հաջողված փորձը գրավիչ կլինի Հայաստանի համար:

Թադեուժ Վոժնիակն ընդգծել է, որ Լեհաստանը բարեկամ երկիր է եւ պատրաստ է բոլոր նախաձեռնությունների իրականացման, այդ թվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման հարցում լինել Հայաստանի կողքին: Խորհրդարանականն անհրաժեշտ է համարել թե արտաքին եւ թե ներքին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը միջազգային տարբեր հարթակներում, ինչպես նաեւ ԵՄ անդամ առանձին երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան