Հասարակական

Շրջանավարտների իրական հնարավորությունները չեն բացահայտվում. Արայիկ Հարությունյանը դեմ է ներկայիս շտեմարաններին

1 րոպեի ընթերցում

Շրջանավարտների իրական հնարավորությունները չեն բացահայտվում. Արայիկ Հարությունյանը դեմ է ներկայիս շտեմարաններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօրվա շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել դիմորդների իրական հնարավորությունները և տեսնել նրանց քննադատական ու վերլուծական միտքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շտեմարաններն ու գիտելիք ստուգելու այն ձևերը, որ այսօր գոյություն ունեն, թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները: Գուցե գիտելիքների ստուգման այս ձևը զգալի նվազեցնում է կոռուպցիան, բայց, միևնույն ժամանակ, թույլ չի տալիս վեր հանել աշակերտների քննադատական միտքը: Այս տարի փոփոխություններ չէինք կարող անել, որովհետև ընդամենը մի քանի շաբաթ էր մնացել մինչև քննությունների մեկնարկը»,- ընդգծեց նախարարը:

Նա վստահեցրեց, որ հաջորդ տարի միասնական քննություններում որոշ փոփոխություններ անելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում