Հասարակական

Արայիկ Հարությունյանը կրկին խոսել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանի մասին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը կրկին խոսել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է պնդել, որ «Այբ» հիմնադրամի կողմից ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու հանրակրթական ծրագրի հիմնադիր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը մեծ վնաս է հասցրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ նա մինչև ֆինանսական աուդիտ անցկացնելն է նույն կարծիքն ունեցել:

«Ես մինչև «Արարատյան բակալավրիատի» աուդիտը հայտնել եմ այն կարծիքը, որ Տեր Մեսրոպ քահանան այն մարդկանցից է, ով կրթությանն ամենամեծ վնասներն է հասցրել»,- նշեց նախարարը:

Մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Նա նաև նշել էր, որ արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը և հավելել, թե շարունակում է համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում