Արարատի նորանշանակ մարզպետը չի իրականացնի «կադրային ջարդ»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանում «կադրային ջարդ» չի սպասվում, սակայն որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Կադրային ջարդ, որպես այդպիսին, աշխատակազմի մասով չի լինելու, լինելու են մեկ-երկու վարչությունների պետերի փոփոխություններ, որոնցից դժգոհություններ կան դեռևս շատ վաղուց: Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին՝ մարզպետի տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ, միանշանակ գալու է իմ թիմը, որի հետ ես պատրաստվում եմ աշխատել: Կտեսնենք, եղածների մեջ ովքեր կան, որ տարիների փորձ ունեն, որ կարող են մեզ օգտակար լինել: Միանշանակ չէ, որ բոլոր տեղակալները, խորհրդականները, օգնականները լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Կարող են լինել անկուսակցականներ, կարող է նախկինում այլ կուսակցության ներկայացուցիչ լինել, դա կապ չունի»,- նշեց մարզպետը:

Նա շեշտեց, որ իրենց պետք են խելացի, գիտակ, պոտենցիալ ունեցող մարդիկ:

Անդրադառնալով հարցին, որ Արարատի մարզում կան Հանրապետական կուսակցությունից գյուղապետեր, և արդյո՞ք նրանցից որևէ մեկը ցանկություն հայտնել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Սարգսյանը պատասխանեց, որ դեպքեր եղել են, սակայն իրենք մերժել են:

«Դեռ երկու շաբաթ առաջ եղել է դեպք, երբ ցանկացել են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն մենք մի փոքր նուրբ ենք մոտենում այդ հարցին, շատ սկզբունքային ենք այդ հարցերում: Նայում ենք մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին այդ համայնքի ղեկավարն իրեն ինչպես է դրսևորել: Ցանկացած քաղաքացու անդամագրվելու հետ կապված մենք շատ սկզբունքային ենք, քանի որ ընտրակաշառքի բաժանման դեպքեր են եղել, այդպիսի մարդիկ տեղ չունեն կուսակցության շարքերում»,- նկատեց մարզպետը:

Մինչև ԱԺ արտահերթ ընտրություններն իր գործունեության վերաբերյալ հարցին Սարգսյանը պատասխանեց, որ իրենց մոտ հիմա գյուղատնտեսական շրջան է և քաղաքական հարցերով մի փոքր ավելի քիչ են զբաղվելու:

«Այս պահին Արարատի մարզում զբաղվելու ենք ոռոգման ջրի խնդիրների լուծելու և բերքի իրացումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Եթե բողոքներ չլինեն, պատշաճ կազմակերպվի գյուղատնտեսական սեզոնը, դա մեզ համար, կարելի է ասել, հիանալի քարոզարշավ կլինի»,- եզրափակեց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Հայերեն

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է