Քաղաքականություն

Հայաստանի մարզերից ութը նոր մարզպետ ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մարզերից ութը նոր մարզպետ ունի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշումներով Արամայիս Գրիգորյանն ազատվեց Արարատի, Կարապետ Գուլոյանը՝ Կոտայքի, Հարություն Սարգսյանը՝ Վայոց ձորի, Հովիկ Աբովյանը՝ Տավուշի, Արթուր Նալբանդյանը՝ Լոռու, Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նոր մարզպետների նշանակման նախագծերը, որոնք արժանացան կառավարության հավանությանը:

Ըստ այդմ, Աշոտ Սիմոնյանը նշանակվեց Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում, Լոռու մարզպետ նշանակվեց Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարզպետների նշանակումներն իրականացվում են քաղաքական համաձայնությունների շրջանակներում: Վարչապետը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանք՝ ի շահ ժողովրդի բարեկեցության բարձրացման:

Քաղաքական համաձայնության շրջանակում մարզպետների պաշտոններում նշանակվել են նաև խորհրդարանական երկու ուժերի՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Ազատված մարզպետները վայելում էին ՀՀԿ-ի աջակցությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում