Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:

Շնորհավորելով դեսպանին` Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը:

Արա Բաբլոյանը, ընդգծելով, որ Իտալիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, հույս է հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը կարող է նպաստել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, չի ուշանա:

Խորհրդարանի ղեկավարը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ասել է. «Մեզ համար կարեւոր են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումն ու պետության անվտանգությունը: Մենք կաջակցենք կառավարության բոլոր այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Արա Բաբլոյանը նշել է, որ ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել: Ըստ նրա` խնդիրը պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ` խաղաղ ճանապարհով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վինչենցո Դել Մոնակոն վստահեցրել է, որ կանի հնարավորն առավել խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ բարեկամական ավանդական կապերը: Դեսպանը Հայաստանի ներքաղաքական կյանքում կարեւորել է փոխըմբռնման մթնոլորտը:

Անդրադառնալով իտալահայ համայնքի դերակատարությանը` կողմերն ընդգծել են, որ հայերը նպաստում են Իտալիայի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացմանը եւ մեծ ներդրում ունեն հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում:

Զրուցակիցներն արձանագրել են վերջին տարիներին երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացումը` ընդգծելով առկա չօգտագործված ներուժը:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան