Հայաստանի վերջին քաղաքական գործընթացներում բացակայել է արտաքին գործոնը. Փաշինյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները չեն պարունակել որևէ արտաքին տարր: Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն ժողովրդի որոշմամբ, դա թավշյա հեղափոխություն էր, որը տեղի ունեցավ առանց որևէ բռնության: Ես ՀՀ սահմանադրության շրջանակում ընտրվեցի վարչապետ: Մեր շարժման մեջ չկար որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չեն եղել արտաքին քաղաքական հարցեր: Հայաստանում եղել է զուտ ներքին քաղաքական գործընթաց՝ ժողովրդի որոշմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նկատել է, որ այդ օրերին միջազգային մամուլում տարբեր շեշտադրումներով հրապարակումներ էին լինում: Մասնավորապես, որոշ հրապարակումներով փորձ էր արվում Հայաստանում տեղ ունեցած շարժումը ներկայացնել այնպես, թե իբր այն կապ է ունեցել այս կամ այն արտաքին քաղաքական ուժերի հետ:

«Նորից եմ կրկնում, սա զուտ հայկական քաղաքական գործընթաց է եղել՝ առանց որևէ արտաքին գործոնի: Մեր արտաքին քաղաքական գործընթացում որևէ փոփոխություն չեղավ, մենք շարունակելու ենք աշխատանքը՝ զարգացնելով հարաբերություններ տարբեր ուղղություններով: Դա վերաբերում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Իրանի հետ մեր հարաբերություններին: Արտաքին քաղաքականության վեկտորը մնում է նույնը, ինչն առկա էր մինչ հեղափոխությունը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Լրագրողի հարցադրմանը, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չմիջամտեց գործընթացին և չաջակցեց Սերժ Սարգսյանին՝ Փաշինյանը նշեց, որ պատճառը շատ պարզ է. Հայաստանն անկախ և սուվերեն երկիր է: Լրագրողի դիտարկմանը, որ Ռուսաստանը, միշտ այլ կերպ է արձագանքել հետխորհրդային երկրների գործընթացներին՝ՀՀ վարչապետն ասաց. «Հայաստանը Հայաստանն է, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատկությունները: Մեր երկրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ակնածանքով ենք վերաբերում մեր սուվերենությանն ու անկախությանը»:

Հայերեն English

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում