Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստանում աղքատության վերացման խնդիրը կապում է տնտեսական զարգացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ Հայաստանում աղքատության խնդիրը բացառապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տիրույթում չի գտնվում:

«Աղքատության խնդիրը դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ , դա մեր պետության խնդիրն է: Այլ բան է , որ մեր նախարարություն է ուղղակիորեն առնչվում խոցելի խմբերի հետ, բայց դա չի նշանակում, որ խնդրի լուծման տիրույթը բացառապես մեր նախարարությունում է: Սա տնտեսության զարգացման բաղադրիչ պետք է լինի և, կարծում եմ, այդպես են լուծում աղքատության վերացման խնդիրը»,- ասաց Թանդիլյանը:

Թանդիլյանի խոսքով` անգամ նպաստների բարձրացումը չի կարող ենթադրել միանգամից աղքատության նվազում: Նախարարությունն ընդամենը կարող է մեղմացնել աղքատությունը և այդ առումով աշխատանքներ տարվում են:

«Սա տնտեսության զարգացման հարց է և այլ ոչ թե նախարարության, ու մեր գործառույթը պետք լինի այն, որ թիրախային, հասցեական լուծումներ տրվեն, որպեսզի ճիշտ մեղմվի այս իրավիճակը: Մեր նախարարությունը պետք է համագործակցի մնացած կառույցների հետ, ինչպիսին են Կրթության և գիտության, Առողջապահության , Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները, որպեսզի կարողանանք այնպիսի մոդել ստեղծել, որով աղքատության վերացումը կլինի հետևանք»,- եզրափակեց Թանդիլյանը:

Հայերեն

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս