Լիահույս եմ, որ Հայաստանը օգնության կարիք ունեցող երկրից կվերածվի օգնություն տրամադրող երկրի. Սուրեն Պապիկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 29-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներին։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ծրագրերի բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, աղետների ռիսկի նվազեցման ծրագրի համակարգող Տիգրան Թովմասյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին տարիներ շարունակ Հայաստանում ծավալած գործունեության և տարբեր ծրագրերի տեսքով ցուցաբերած օժանդակության համար, որոնց շնորհիվ փոքրիշատե բարելավվել են շատ խոցելի խմբերի, աղքատության շեմին կանգնած ընտանիքների և երեխաների սոցիալական վիճակը։ «Մեր համագործակցության հարուստ պատմությունը ցույց է տալիս, որ առաջիկայում էլ մենք շատ անելիքներ ունենք։ Ցավոք, Հայաստանը դեռևս չի հասել այն մակարդակին, որ մեր երկրում չլինեն խոցելի խմբեր, և ես լիահույս եմ, որ գյուղական համայնքներում և մասնավորապես` խոշորացված համայնքներում, երեխաների սոցիալական ծանր վիճակի բարելավմանը միտված ծրագրերն առաջիկայում կընդլայնվեն»։ Նախարարը նաև անդրադարձ է կատարել Թումանյանի խոշորացված համայնքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծավալած գործունեությանը և նշել, որ այդ դրական փորձն անհրաժեշտ է տարածել այլ համայնքներում ևս, որպեսզի ավելի լայն աջակցություն ցուցաբերվի գյուղական համայնքների երեխաներին։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և շնորհավորելով նախարար Պապիկյանին բարդ ու պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը այսուհետ ևս պատրաստ է աջակցել և իր օգնությունը ցուցաբերել Հայաստանում երեխաների աղքատության կրճատման և նրանց երջանիկ մանկությունն ապահովելուն ուղղված հիմնախնդիրների լուծման հարցում։ Տանյա Ռադոչայը տեղեկացրել է նաև, որ դպրոցների սեյսմակայունության գնահատման ծրագրի շրջանակներում մշակվել է փոքր սեյսմակայուն դպրոցների նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն տեղական իշխանություններին և դոնոր ֆինանսական կազմակերպություններին:

Նախարար Պապիկյանը իր խոսքում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայասատանի երեխաների երջանիկ մանկության ապահովման, նրանց ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ջանքերի համար և հույս հայտնել, որ Հայաստանն էլ մի օր օգնության կարիք ունեցող երկրից կվերածվի օգնություն տրամադրող երկրի:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև աղքատության պատճառով երեխաների՝ ընտանիքներից բաժանման, մանկատների բեռնաթափման, կլիմայական փոփոխությունների, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող և նախատեսվող մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով