Սպորտ

«Մունդիալ-1978». Արգենտինայի առաջին հաղթանակն աշխարհի առաջնությունում

3 րոպեի ընթերցում

«Մունդիալ-1978». Արգենտինայի առաջին հաղթանակն աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:

Աշխարհի առաջնության պաստառը

Մունդիալ, որն ընդունեց և հաղթեց Արգենտինան…

Աշխարհի 1974 թվականի առաջնությունը կրկին տեղափոխվեց օվկիանոսից այն կողմ` Լատինական Ամերիկա: «Մունդիալ-1978»-ն անցկացվեց Արգենտինայի 5 քաղաքների (Բուենոս Այրես, Կորդոբա, Մենդոզա, Ռոսարիո, Մար դել Պլացա) 6 մարզադաշտերում: Ամբողջ առաջնության ընթացքին հետևեցին 1,545,791 ֆուտբոլասեր: Մունդիալի լավագույն ռմբարկուն արգենտինացի Մարիո Մեկպեսն էր (6 գոլ): Արգենտինան դարձավ 5-րդ երկիրը, որն ընդունեց աշխարհի առաջնությունը և հաղթեց այդ առաջնությունում: Իրանի և Թունիսի ընտրանիններն պատմության մեջ առաջին անգամ իրենց նորամուտը տոնեցին ԱԱ-ի եզրափակիչ փուլում: Եվ սա վերջին աշխարհի առաջնությունն էր, որտեղ եզրափակիչ փուլին մասնակցեցին 16 թիմեր: Հաջորդիվ ԱԱ-ներում եզրափակիչ փուլին մասնակցեցին 24 թիմեր: Մունդիալի գնդակի հեղինակեց սպորտային հագուստի «Adidas» ապրանքատեսակը, իսկ գնդակը կոչվեց «Adidas Tango»: Առաջնությունում խփվեց 102 գնդակ:

Աշխարհի առաջնության եզրափակիչը

Եզրափակիչը…

Աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը վիճարկեցին Արգենտինայի և Նիդեռլանդների հավաքականները: Եզրափակիչը կայացավ մայրաքաղաք Բուենս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում, որին հետևեցին 71 483 հանդիսական: Մեկական գնդակ փոխանակելուց հետո թիմերը ստիպված եղան հաղթողին որոշել լրացուցիչ ժամանակով, որտեղ Կեմպեսի և Բերտոնի գոլերը Արգենտինային առաջին անգամ դարձրին աշխարհի չեմպիոններ: Նիդեռլանդների հավաքականը արդեն երկրորդ անգամ պարտվեց եզրափակչում և կրկին անգամ պարտվելով հյուրընկալող երկրի թիմին:

Փաստեր…

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնության որակավորման փուլին մասնակցեցին 100 երկիր: Հենց այս աշխարհի առաջնությունը համարվում է ամենաբարդ որակավորման փուլն ունեցող Մունդիալը:

Վերջին աշխարհի առաջնություն էր, որտեղ եզրափակիչ փուլին մասնակցեցին 16 թիմեր:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

«Մունդիալ-1930»

«Մունդիալ-1934»

«Մունդիալ-1938»

«Մունդիալ-1950»

«Մունդիալ-1954»

«Մունդիալ-1958»

«Մունդիալ-1962»

«Մունդիալ-1966»

«Մունդիալ-1970»

«Մունդիալ-1974»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում