Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել Աստանայում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպումից: Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ հիմնականում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները, այդ հարաբերություններում առկա լավ կողմերը և դրանք զարգացնելու հետ կապված հարցեր:

«Աստանա այցը ավելի շատ ճանաչողական էր և ինձ, և նրանց համար, դրա համար ավելի շատ խոսել ենք ընդհանուր թեմաներից, գոյություն ունեցող խնդիրների մասին չենք խոսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցը բարձրացրե՞լ է, Արմեն Գրիգորյանը բացասական պատասխան տվեց՝ շեշտելով, որ դա իր առաջին այցն էր, որն ավելի շատ ճանաչողական էր: Նա նշեց, որ հետագայում պատրաստվում է Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցը բարձրացնել:

ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային առանձին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Հանդիպման ընթացքում երկու պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան