Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ Փաշինյանը նման կարծիք հայտնեց դպրոցի սաների ավարտական միջոցառմանը:

«Ես ծնվել եմ այստեղից ոչ հեռու՝ Իջևանում: Եվ շատ բարեկամներ ունեմ այստեղ ապրող: Ուրախ եմ, որ այսպիսի դպրոց ունենք Դիլիջանում: Սախորհրդանիշն է ապագա Հայաստանի՝ սիրո և համերաշխության, կրթության բարձր մակարդակ ունեցող երկրի»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Գյումրիից Երևան քայլելիս անցել է Դիլիջանով և շատ տխրել՝ տեսնելով այստեղի և այլ վայրերի տարբերությունը: Սակայն այս պահին հասկանում է, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչման, էնտուզիազմի լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիների համար և բոլոր նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով:

«Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Ես հիմա համոզված եմ, որ Դիլիջանի և այլվայրերի մթնոլորտը նույնն է: Եվ սա մեծ ուրախություն է մեզ, Հայաստանի, երեխաների համար»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ շատ ոգևորված է դպրոցի դրական մթնոլորտով:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է: Կրթությունը շատ կարևոր է: Վարչապետը նշեց՝ թեև այս համակարգում շատ խնդիրներ կան, բայց կարելի է լուծել էնտուզիազմով և լավատեսությամբ:

Փաշինյանը շրջանավարտներին հորդորեց ապագայում ևս գալ Հայաստան՝ ընկերների, բարեկամների հետ: «Մենք հույս ունենք, որ դուք կպատմեք մեր պատմությունը ձեր երկրներում: Տեղյակ պահեք նրանց, որ մենք փոքր երկիր ենք՝ մեծ սրտով մարդկանց, հույսի, մարդու իրավունքների, ժողովրդավարության և համերաշխության»,-ասաց Փաշինյանը և հույս հայտնեց նրանց նորից տեսնել Հայաստանում:

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում