Հասարակական

Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ

ԵՐԵՎԱՆ,25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ՝ քննարկելու իրենց հայտնած մտահոգությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Ես երեք օր է Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հադիպել ձեզ հետ ու փարատել ձեր մտահոգությունները։ Հանդիպելու եմ նաև Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիք ունենք»,- գրել է Հարությունյանը:

Նա նաև հավելել է, որ 12-ամյապարտադիր միջնակարգ կրթության համակարգի փոխման վերաբերյալ տեղեկությունները կեղծ են:

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր խիստ մտահոգություն էր հայտնել մայիսի 22-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարած հայտարարության վերաբերյալ, որտեղ նա նշել էր, որ պատրաստվում է Հարությունյանը հայտարարել էր, որ հանձնարարելէ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում