ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:
Մունդիալի պաստառը
Հյուսիսային Ամերիկայի առաջին Մունդիալը…
Ֆուտբոլի աշխարհի 1970 թվականի մրցաշարը կայացավ Մեքսիկայում: 22 օրերին ընթացքում մրցեցին 16 հավաքականներ և խփվեցին 95 գոլեր: Մեքսիկայի առաջնությունն անցկացվեց 5 քաղաքներում` Մեխիկո, Գվադալախարա, Պուեբլա դե Սարագոսա, Լեոն և Տոլուկա դե Լերդո: Առաջնության ընթացքին հետևեցին 1,604,065 ֆուտբոլասեր: Մունդիալի լավագույն ռմբարկու ճանաչվեց Գերմանիայի հավաքականից Գերդ Մյուլլերը 10 գոլով, իսկ լավագույն ֆուտբոլիստը` Պելեն էր: Եզրափակիչն ընդունեց մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկ» մարզադաշտը, որի ընթացքին հետևեցին 107,412 հանդիսական: Աշխարհի առաջնության գնդակը «Adidas Telstar»-ն էր:
Աշխարհի առաջնության գնդակը
Եզրափակիչը…
Ֆուտբոլի աշխարհի 9-րդ չեմպիոնի կոչման համար պայքարեցին Բրազիլիայի և Իտալիայի հավաքականները: Սա ֆուտբոլի պատմության մեջ առաջին եզրափակչին էր, որտեղ մրցեցին երկու երկրներ, որոնք արդեն ունեն աշխարհի չեմպիոնի կոչումը: Բրազիլացիներին հաջողվեց առաջին բացել խաղի հաշիվը 18-րդ րոպեին (Պելե) և 37-րդ րոպեին բաց թողած գնդակ իտալացիներին եղավ միակը: Այնուհետ Ժերսոնի, Ժաիրզինյոյի և Կարլսո Ալբերտոյի գոլեր (4:1) բրազիլացիներին բերեցին 3-րդ գավաթը: Այս հաղթանակից հետո աշխարհի գավաթը, որը փոխանցիկ էր, մեկընդմիշտ փոխանցվեց Բրազիլիայի ազգային թիմին:
Փաստեր…
Բրազիլացի մարզիչ Մարիո Զագալոն դարձավ պատմության մեջ առաջին մարդն, ով որպես ֆուտբոլիստ (1958) և որպես մարզիչ (1962) դարձավ աշխարհի չեմպիոն:
Պելեն դարձավ բոլոր ժամանակերի միակ ֆուտբոլիստը, ով հաղթել է 3 աշխարհի առաջնություններում: Նա ավարտեց կարիերան այս մունդիալից հետո:
Աշխարհի առաջնության ժամանակ Սալվադորը հաղթեց Հոնդուրասին, որից հետո երկու երկրների միջև սկսվեց պատերազմ, որի ընթացքում մահացան 6000 մարդ:
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային մեկընդմիշտ պահ տրված աշխարհի գավաթը հետագայում գողացվեց ֆեդերացիայից և անհետացավ հավերժ:
Պելեն դարձավ ֆուտբոլի պատմության միակ ֆուտբոլիստը, ով հաղթեց երեք աշխարհի առաջնություններում:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
«Մունդիալ-1930»
«Մունդիալ-1934»
«Մունդիալ-1938»
«Մունդիալ-1950»
«Մունդիալ-1954»
«Մունդիալ-1958»
«Մունդիալ-1962»
«Մունդիալ-1966»