Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մեր երկրում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպություններից որոշ փաստաթղթեր, դրանք մոտ ժամանակներս կուղարկվեն ՀՀ կառավարություն՝ համապատասխան նախարարություններ: Պետք է սպասել, որ ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունի, եթե համաներման հետ կապված որոշ գնահատականներ կան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում