Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձը կնշվի համերգային ծրագրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն` մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի տարեդարձը կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ինՇառլ Ազնավուրի անվան հրապարակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կեզրափակի Հայկ Պետրոսյանը` կատարելով Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները:

1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնվեց Շահնուր (ֆրանսուհի բուժքույրի թեթև ձեռքով՝ Շառլ) Ազնավուրյանը, ով հետագայում դարձավ ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը:

«1923 թվականի աշնան նորույթն իսկապես արտասովոր էր, մայրիկը հղի էր: Այդ արտակարգ նորությունն իմանալուն պես Միշան ու հայրը փակում են ռեստորանը, մտերիմների հետ որոշում նշել «Կովկասի» գինու, վոդկայի գետերով, նման դեպքում անխուսափելի ուրախության արցունքներով…Երրորդ բաժակից հետո նրանք վճռում են, որ նորածինը արու զավակ է լինելու, յոթերորդից հետո՝ դառնալու է հաղթանդամ, գեղեցիկ ու առնական տղամարդ, տասնմեկերորդից հետո՝ Ազնավուրյան տոհմանունը տարածելու է աշխարհով մեկ… վերջում թառով սկսում են գովերգել դեռ չծնված երեխային: Մի խոսքով՝ երկու տղամարդ գինու մեջ գտնում են ճշմարտությունը, հարբածության մշուշոտ երկնակամարում կանխագուշակում Շառլի ապագան, որը գրեթե նույնությամբ պիտի իրականանար, այն չնչին տարբերությոններով, որոնք հավանաբար ձեր աչքից էլ չվրիպեցին». հատված Աիդա Ազնավուր-Կառվարենցի «Ափարիկս» գրքից:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում