Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը նվաճել է WBC վարկածով International Silver գոտին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը հերթական մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իսպանական Էլչե քաղաքում կայացած պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակներում Ավագյանը մենամարտեց Էմանուել Լոպեսի հետ։ 10 ռաունդանոց մենամարտում Ավագյանը գերազանցեց մրցակցին և դարձավ WBC վարկածով International Silver գոտու հաղթողը:

Արամ Ավագյանը մինչ այս 8 մենամարտ էր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում:

Հաղթանակ է տոնել նաև հավաքականի մյուս անդամը՝ Նարեկ Աբգարյանը:

Հայերեն العربية