Վիգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին հաջողություն ու հաղթանակներ է մաղթում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը հաջողություն ու հաղթանակներ է մաղթում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հույս ունենալով, որ նրա ազնիվ մղումն ու ձգտումները կօգնեն կատարել երկրի ղեկավարման բարդ աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը: «Վստահ եմ, որ նա շատ ազնիվ մղումներով, իր ուժերի առավելագույնի չափով փորձելու է երկիրը դեպի բարեկեցություն տանել: Բազմաթիվ սպասումներ կան իր առաջիկա անելիքների հետ կապված թե սոցիալական, արդարադատության, թե արտաքին քաղաքական հատվածում: Ես նրան հաջողություն ու հաղթանակներ եմ մաղթում, քանի որ դա մեր երկրին ու հայրենիքին է պետք: Ինչպես կստացվի, մենք անպայման կհետևենք ու կարձագանքենք»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, որ, հաշվի առնելով իր գիտելիքներն ու արհեստավարժությունը, արդյոք կմերժի գործադիրում որևէ պաշտոն ստանձնելու առաջարկը՝ Վիգեն Սարգսյանն ասաց այո: «Գիտելիքը, փորձն ու արհեստավարժությունը կարևոր են, բայց չի կարող լինել պաշտոն՝ առանց գաղափարախոսության: Ինքնանպատակ չես կարող պահպանել կարգավիճակ՝ առանց ընդհանուր տեսլականի, և անկեղծ ասած՝ բացառում եմ, որ արհեստավարժությամբ կարելի է գերակշռել քաղաքական պատասխանատվության հարցը: Ես Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու պատրաստակամություն չունեմ»,-ավելացրեց ՊՆ պաշտոնակատարը:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին