Նիկոլ Փաշինյանը ցուցարար էր, իսկ հիմա Հայաստանի վարչապետն է. New York Times-ի անդրադարձը հայաստանյան իրադարձություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները շարունակում են մնալ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Խորհրդարանի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանն անդրադարձել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում՝ 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև պարբերականը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արեց վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Երևանի Հանրապետության հրապարակում իր աջակիցների հետ հանդիպմանը. «Ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվեցի Հայաստանի վարչապետ: Ձեր հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով պետք է լինի Հայաստանի վարչապետը»:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը իր շարժումը սկսել է մարտի 31-ին՝ Հայաստանի տարածքով քայլարշավ իրականացնելով, որի սկզբում ոչ ոք այդ ամենին լուրջ չէր վերաբերվում: «Սակայն ընդամենը երեք շաբաթ հետո նախկին լրագրող և ակտիվիստ Նիկոլ Փաշինյանը սկսեց քաղաքացիական անհնազանդության լայնածավալ գործողություններ իրականացնել, ինչը փոխեց երկրի քաղաքական լանդշաֆտը»,- գրում է պարբերականը:

Պարբերականը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը Հայաստանին ռազմավարական նշանակություն է տալիս:

Հայերեն العربية English Русский

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի