Հասարակական

Սերժ Թանկյանը ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System of a Down խմբի մեներգիչ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը ժամանեց Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Թանկյանին դիմավորեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, երկրպագուներ:

«Նիկոլ Փաշինյանը հուսադրող թեկնածու է: Ամբողջ ժողովրդով հույս ունենք, սակայն բոլորս էլ պետք է մեր աչքը նրա վրա պահենք: Ես ոգևորված եմ և ուրախ, որ այստեղ եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Սերժ Թանկյանը:

Փաշինյանն էլ նշեց, որ սա իր և Թանկյանի առաջին հանդիպումն է. դրանից առաջ շփվել են միայն հեռախոսով: «Մեր առաջին շփումից սակայն կարծես մենք արդեն հին բարեկամներ լինեինք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում