Արա Բաբլոյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, թե պատգամավորներ ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանին և դաշնակցական Աղվան Վարդանյանին ներկայացվող՝ մանդատից հրաժարվելու պահանջը հակասահմանադրական է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաբլոյանի պատասխանում ասվում է.

«Անշուշտ գնահատելի է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունը կապված պատգամավորների հրաժարականների հետ: Իհարկե, անհրաժեշտ է, որպեսզի բոլորս առաջնորդվենք Սահմանադրությամբ` չխախտելով օրենքի տառը: Որպես Ազգային ժողովի նախագահ` մշտապես գործել եմ հենց այդ սկզբունքով, անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ինչ վերաբերվում է հրաժարական ներկայացրած պատգամավորներին, ապա Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ խմբակցության որեւէ պատգամավորի նկատմամբ հրաժարական ներկայացնելու որեւէ պահանջ չի դրվել: Պատգամավոր Գրիգոր Ավալյանի հրաժարականն իր անձնական որոշումն է՝ իր համոզմունքներին համապատասխան, որի իրավունքը պատգամավորին վերապահված է Սահմանադրությամբ: Իհարկե, խոսել եմ նաեւ պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ: Հորդորել եմ չշտապել, օգտվել Սահմանադրությամբ վերապահված՝ հրաժարականը չհաստատելու իրավունքից, սակայն պարոն Վարդանյանը պնդել է, որ այդ որոշումն անձնական է՝ հիմնված սկզբունքների եւ համոզմունքների վրա: Այդ մասին վերջինս հանդես է եկել նաեւ հայտարարությամբ:

Սահմանադրության համաձայն՝ այժմ մեզ մնում է միայն սպասել, որից հետո արձանագրել փաստերը:

Հույս ունեմ, որ այսուհետ եւս կառաջնորդվենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ասվում էր, թե «ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան