Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայտնում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հայտնում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին հայտնել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ հանդիպման մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ բարեկամական ուղերձը հղեցի Արգենտինայի ժողովրդին և կառավարությանը ու հույս հայտնեցի, որ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունները նոր արգենտինական ներդրումներ կբերեն Հայաստան, մանավանդ որ այս պահին էլ մեր երկրում արգենտինական ներդրումները բարեհաջող զարգանում են և, անշուշտ, կշարունակեն զարգանալ»,- գրել է Փաշինյանը:

Ազգային ժողովում մայիսի 3-ին վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի՝ 41 պատգամավորի կողմից: Խորհրդարանում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստում: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ այս անգամ ևս թեկնածու չի առաջադրելու և սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում