Միջազգային

Բարսելոնայում ձերբակալվել է ամենափնտրված հանցագործներից մեկը

1 րոպեի ընթերցում

Բարսելոնայում ձերբակալվել է ամենափնտրված հանցագործներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանիայի ամենափնտրված մարդը՝ Ջեյմի Աքորթը ձերբակալվել է Իսպանիայում թմրամիջոցների հանցագործությամբ զբաղվելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Զինված պաշտոնյաները ձերբակալել են, երբ նա մայիսի 4-ի կեսօրին դուրս է եկել Բարսելոնայի մետրոպոլիտենի կայարաններից մեկից: Հյուսիսային Լոնդոնի բնակիչ 42-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների լայնամասշտաբ մատակարարման համար:

Նա ձերբակալվել է Հանցագործությունների ազգային գործակալության, մետրոպլիտենի աշխատակից ոստիկանների և Իսպանիայի ազգային ոստիկանության համատեղ ջանքերով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում