Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները

1 րոպեի ընթերցում

Հանրապետության հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են Փաշինյանի կողմնակիցները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքացիներն այստեղ են եկել բազմապիսի պաստառներով ուսպասում են Ազգային ժողովում վարչապետի ընտրության արդյունքներին:

Ազգային ժողովը մայիսի 1-ին 12:00-ին գումարելու է վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված հատուկ նիստը: ՀՀ վարչապետի թեկնածու է գրանցվել միայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել:

Ազգային ժողովի մյուս երեք խմբակցությունները՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան»-ը և ՀՅԴ-ն, հայտարարել են թեկնածու չառաջադրելու մասին: «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները սատարելու են վարչապետի պաշտոնին հավակնող միակ թեկնածու Փաշինյանին: ՀՀԿ-ն մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը կհրապարակի խմբակցության որոշումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում