Քաղաքականություն

Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը պատրաստ է առաջինը շնորհավորել այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ:

«Պարոն Փաշինյանը, պարոն Կարապետյանը, պարոն Ծառուկյանը կամ մեկ ուրիշը, ով կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու, եթե հաղթի ընտրությունների արդյունքում, ապա բնական է, որ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ: Կարծում եմ, ոչ միայն մենք, այլև շատերն իրենք իրենց համար կկշռադատեն, թե արդյոք պետք է օրինական համարել այն կառավարությունը, որը եկել է իշխանության անօրինական ճանապարհով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կոնստանտին Զատուլինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում