Քաղաքականություն

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ասպեկտները

1 րոպեի ընթերցում

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ասպեկտները

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման ակտուալ հարցեր: Նախարարներն առանձնահատուկ կանգ են առել Կասպիական 5-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական ընթացքի և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման վրա: Շոշափվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ ասպեկտներ»,- ասվում է ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում