Մշակույթ

Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են Հայաստանում պետական պատվերով հրատարակված գրքեր

1 րոպեի ընթերցում

Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում ներկայացվել են Հայաստանում պետական պատվերով հրատարակված գրքեր

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը և «Զանգակ» հրատարակչությունն ապրիլի 25-28-ն առանձին տաղավարով մասնակցում են Աստանայի «Կորմե» ցուցահանդեսային կենտրոնում բացված Եվրասիական միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին։

Հայկական տաղավարում ներկայացված է պետական պատվերով և աջակցությամբ վերջին երկու տարիներին հրատարակված արտադրանքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,

ներկայացվում է նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Դրանով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք պատրաստ են իրենց երկրների լեզուներով հայ գրականություն հրատարակել:

Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի շուրջ 20 երկրից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում