Քաղաքականություն

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Նախագահ Սահակյանը կարեւորել է վիճահարույց բոլոր հարցերը երկխոսության միջոցով ու օրենքի սահմաններում լուծելու եւ երկրում կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում