Քաղաքականություն

Վահան Մարտիրոսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորում է նման հանցագործությունների չկրկնվելու համատեքստում

1 րոպեի ընթերցում

Վահան Մարտիրոսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորում է նման հանցագործությունների չկրկնվելու համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ հարկավոր է ջանքեր գործադրել, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը:

«Ամեն տարի այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեր աշխատանքով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի հայերին, դատապարտի Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն առաջին հերթին կարևոր է նրա համար, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործություններն այլևս չկրկնվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում