Տարածաշրջանային

Ալիևը մեկնում է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Ալիևը մեկնում է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 24-25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում:

Թուրքիայում Ալիևը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 7-րդ նիստին:

«Հանդիպումներում կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում