Բելառուսն Ադրբեջանին կարող է մատակարարել «Պոլոնեզ» համակարգեր. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է «Կոմերսանտ»-ի տեղեկությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ 2018 թվականին Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը: Համակարգի հավանական պատվիրատուն համարվում է Ադրբեջանը. վերջինիս պաշտպանության նախարարն այցելել էր Բելառուս, որտեղ ծանոթացել էր համակարգերի արտադրման տեխնոլոգիաների հետ:

Ուշագրավ է, որ ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ Հայաստանին հաջողվել է արգելափակել Բելառուսի տվյալ գործարքն Ադրբեջանի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով հիշյալ հրապարակմանը, հայտարարեց.

«Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է, այն փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ հրապարակմանը, ապա ԱԳՆ-ն սովորություն չունի մեկնաբանել անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվությունը»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Կոմերսանտ»-ի աղբյուրները նկատել են, որ այդ համաձայնագիրը բացասաբար է ընկալվելու հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանում գտնվող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը կարող են զսպող դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերութուններում»:

Այն, որ «Պոլոնեզ»-ների առաջին մատակարարումը հնարավոր է արդեն 2018 թվականին, ասել է «Կոմերսանտ»-ի՝ Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով՝ առաջին պայմանագիրը ենթադրում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 10 կոմպլեկտի արտահանում (դրա մեջ են մտնում հրթիռները, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, կառավարման կետը, ռադիոտեղորոշիչ կայանները և այլն): Իրավական փաստաթղթերը գտնվում են վերջնական փուլում, իսկ «հաճախորդն ավարտին է հասցնում իր ֆինանսական հարցերը»: Պարբերականի զրուցակիցը հրաժարվել է բացահայտել պատվիրատուի անունը, սակայն ռուսական պաշտպանական արդյունաբերության երկու ղեկավար անձինք հայտնել են, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել տեղեկատվությունը:

«Կոմերսանտ»-ի ռազմադիվանագիտական աղբյուրը նախատեսվող համաձայնագիրը համարում է որպես «Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համակարգերի մատակարարմանն Ադրբեջանի ուշացած պատասխան»: Նա հիշեցրել է, որ դեռևս 2016 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնացել էր «կործանարար հարված» հասցնել Ստեփանակերտին՝ Արցախի մայրաքաղաքին, սակայն օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի միայն մեկ դիվիզիոնի տեղափոխումը Հայաստան ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ ծրագրերից, իսկ դրանից հետո Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը նստեցին բանակցային սեղանի շուրջ:

Ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հայտնի էր դարձել, որ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: «Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ»-ներ: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Հայերեն English Русский

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին