Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ Մելքումյանը Հայաստանում հասարակական կոնսենսուսի կարիք է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԱԺ փոխնախագահ Մելքումյանը Հայաստանում հասարակական կոնսենսուսի կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական երկրում պետք է օգտագործել բոլոր լծակները լիարժեք խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Երկրում կան շատ չլուծված խնդիրներ։ Մենք խորհրդարանական համակարգի ենք անցնում, եւ մեզ պետք է հանրային հասարակական կոնսենսուս։ Պետք է բոլորի շահերը պաշտպանված լինեն։ Դրա համար շատ պետք է աշխատել։ Չպետք է գնալ՝ «Ես եմ միայն ճիշտը» ճանապարհով»,- նշեց Մելքումյանը։

Միքայել Մելքումյանը չպատասխանեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած փողոցային պայքարին վերաբերող հարցերին՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա իր առաջիկա ելույթում։

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը, որի շրջանակում կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում