Մշակույթ

#ԿինոՇաբթի. 4 ֆիլմ, որոնք այս շաբաթ կհայտնվեն հայկական կինովարձույթում

3 րոպեի ընթերցում

 #ԿինոՇաբթի. 4 ֆիլմ, որոնք այս շաբաթ կհայտնվեն հայկական կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: Այսուհետև ամեն հինգշաբթի «Արմենպրես» լրատվական գործակալությունը ընթերցողի դատին կհանձնի նոր նախագիծ, որի նպատակն է կինոսերների ուշադրությանը ներկայացնել շաբաթվա կինոպրեմիերաները:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում այն չորս ֆիլմերը, որոնք ապրիլի 12-ից հնարավոր է դիտել Երևանի կինոթատրոններում:

«Լուռ վայր»

Ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որն ապրում է ամերիկյան հեռավոր, խուլ և ամայի ագարակներից մեկում: Գլխավոր հերոսները ապրում են մի տան մեջ, որտեղ կան բազմաթիվ սարսափելի հրեշներ, որոնք արձագանքում են յուրաքանչյուր ձայնին: Այս ընտանիքում իրար հետ շփվում են հատուկ ժեստերով, որոնք օգնում են նրանց անձայն հաղորդակցվել միմյանց հետ: Սակայն այն տանը, որտեղ ապրում են փոքրիկ երեխաներ, երբեք չի կարող լինել կատարյալ լռություն ...

Ռեժիսոր՝ Ջոն Կրասինսկի, դերերում՝Էմիլի Բլանթ, Ջոն Կրասինսկի, Նոա Ջուլ և այլք:

«Հրեշի որջը»

Էլիտար ռեստորանում աշխատող երկու տղաներն ամեն օր թալանում են իրենց հարուստ այցելուների բնակարանները: Բայց մի օր, մի տարօրինակ առանձնատուն մտնելով, բացի շքեղ ավարից, նրանք հայտնաբերում են խոշտանգված բանտարկյալի: Երիտասարդները հայտնվում են հրեշի թակարդում…

Ռեժիսոր՝ Դին Դևլին, դերերում՝ Դևիդ Թենանտ, Քերի Քոնդոն, Ժաքլին Բայեր և այլք:

«Ռեմփեյջ»

Դևիս Օկոյին նախընտրում է հեռու մնալ մարդկանցից և շփվել Ջորջ անունով գորիլայի հետ, ում նա խնամում է ծնված օրվանից: Անհաջող փորձարկման արդյունքում կապիկը վերածվում է կատաղի հրեշի: Հետագայում պարզվում է, որ գոյություն ունեն ուրիշ նմանատիպ գիշատիչներ…

Ռեժիսոր՝Բրեդ Փեյտոն, դերերում՝Դուեյն Ջոնսոն, Ջեֆրի Դին Մորգան, Ուիլ Յուն Լի և այլք:

«Տիտան»

Ամերիկացի զինվորական Ռիկը տիեզերական մի ծրագրի մասնակից է, որտեղ մոլորակի լավագույն գիտնականները փորձում են ստեղծել գերմարդկանց: Երկիր մոլորակի ոչնչացման դեպքում նրանց շնորհիվ հնարավոր կլինի մարդկանց գոյությունն ապահովել Տիտան մոլորակի վրա: Սակայն մարդկանց և այլմոլորակայինների գեների խաչասերումից գիտնականների ծրագիրն անկանխատեսելի արդյունքների է հանգեցնում...

Ռեժիսոր՝ Լենարտ Ռաֆ, դերերում՝Սեմ Ուորթինտոն, Թեկլոր Շիլինգ, Թոմ Ուիլկինսոն և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում