Հայաստանի և Արցախի մասին պատմող CNN-ի ֆիլմը մայիսին կլինի եթերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կցուցադրվի Էնթոնի Բուրդենի նկարահանած ռեպորտաժը Հայաստանի և Արցախի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ից մեկնարկող հաղորդաշարի նոր` 11-րդ եթերաշրջանի ընթացքում կցուցադրվի 8 էպիզոդ, որոնց շրջանակում հեղինակն այցելել է Արևմտյան Վիրջինիա (ԱՄՆ), Նյուֆաունդլենդ (Կանադա), Ուրուգվայ, Բութան, Բեռլին (Գերմանիա), Ակադիանա շրջան (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) և Հոնգ Կոնգ:

Հայաստանի մասին պատմող էպիզոդը կցուցադրվի մայիսի 20-ին: Հաղորդման մեջ հեղինակը լայնորեն ներկայացնում է երկրի մշակույթն ու պատմությունը: Նրան ուղեկցում են հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և պատմաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ճաշելով տեղացիների հետ՝ Բուրդենը բացահայտում է տեղի և սփյուռքում բնակվող հայերի վերապրումի պատմությունն ու գրանցած հաջողությունները:

Էնթոնի Բուրդենը Հայաստան և Արցախ էր այցելել 2017 թվականի հոկտեմբերին: Արցախում նա եղել է Շուշիում, որտեղ ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական մածուն, թթի և հոնի օղի: Արցախ այցելությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ CNN-ի թղթակիցը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցակում»:

Հայաստանում և Արցախում նկարահանումներին աջակցել էՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Հայերեն English

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Թրամփը բացառել է համաներումը անօրինական միգրանտների համար

Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ