Միջազգային

Աֆրինը լքած ավելի քան 137 հազար սիրիացիներ հումանիտար օգնության կարիք ունեն. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Աֆրինը լքած ավելի քան 137 հազար սիրիացիներ հումանիտար օգնության կարիք ունեն. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 137 հազար սիրիացիներ, որոնք մարտական գործողությունների պատճառով լքել են Աֆրինը, հումանիտար օգնության կարիք ունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչը:

ՓԳԳԿՎ-ն «անհանգստացած Է՝ պատասխանատու լինելով Աֆրինի տարածաշրջանից այն ավելի քան 137 հազար սիրիացիների հումանիտար կարիքների համար, որոնք վերաբնակներ են դարձել», ասել Է նա: Նրանց մեծամասնությունը գտնվում Է Թել-Ռիֆաթ քաղաքում, ինչպես նաեւ Նուբելում, Էզ-Զահրայում եւ այդ գյուղերում: Նրանք ապրում են ձեռքի տակ եղած նյութից պատրաստված կացարաններում, կիսակառույց եւ ավերված շենքերում, մզկիթներում, պահեստներում եւ բաց երկնքի տակ: Շուրջ 3,5 հազարն ապաստան Է գտել Հալեպից հյուսիս ընկած Ֆաֆին վրանային ավանում:

Մախեչիչի խոսքով՝ «Աֆրինից բնակչության շարժը նվազում Է, առանձին մարդիկ վերադառնում են»: Պաշտոնական ներկայացուցիչն ուշադրություն Է դարձրել այն ծանր իրադրության վրա, որում հայտնվել են տասնյակ հազարավոր վերաբնակներ Արեւելյան Ղութայից: Նրա խոսքով՝ Դամասկոսի շրջանի ութ կոլեկտիվ կենտրոններում այժմ տեղաբաշխված Է 45 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում