Քաղաքականություն

Շարմազանովը մանկապարտեզային պայքար է որակում Նիկոլ Փաշինյանի գործողությունները

1 րոպեի ընթերցում

Շարմազանովը մանկապարտեզային պայքար է որակում Նիկոլ Փաշինյանի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ չի ցանկանում մեկնաբանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որևէ գործողություն, քանի որ այդ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի քայլերը մանկապարտեզային պայքար են հիշեցնում: «Ես չեմ պատրաստվում քաղաքական բանավեճը իջեցնել «Սնիկերս»-ի կամ «Թվիքս»-ի մակարդակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Ապրիլի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արփի Դավոյանի տան դռան առաջ գլխատված թռչուն էր հայտնաբերվել, ինչը Դավոյանն իրեն վախեցնելու փորձ էր որակել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ ցանկացած գործողություն ստանալու է պատասխան՝ նշելով, որ ինքը պատասխան գործողություն կկազմակերպի ու Էդուարդ Շարմազանովի դռան առաջ կտրտած «Սնիկերս» կդնի։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում