Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս ԵՄ-ից ստանալ վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հույս ունի, որ Եվրոպական Միությունը մոտ ժամանակներս կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը: Ազգային ժողովում Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

«Այդ ծրագիրն իրենից նեկայացնում է բարեփոխումների գործընթաց: Հայկական կողմը չի սպասել այդ գործողության ծրագրերի տարրերի քննարկմանը և արդեն իսկ ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական փոփոխությունների, որոնք մաս են կազմելու այդ ծրագրին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նազարյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման մասին երկխոսության մեկնարկը տալու նախապայման հանդիսացող քայլերի իրականացումը: Փոխնախարարը հույս հայտնեց, որ դա կարժանանա ԵՄ-ի արժանի գնահատականին:

Հայերեն English Русский

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել