ՀՀ-ԵՄ համաձայնագիրը երկկողմ նոր պատասխանատվություն է սահմանում. Նաիրա Զոհրաբյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համաձայնագիրը կողմերի համար սահմանում է ոչ միայն աշխատանքային մեծ օրակարգ, այլ նաև նոր պատասխանատվություն: Ազգային ժողովի արտաքին և եվրաինտեգրման հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ-ԵՄ համաձայնագրի քննարկմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ցանկանում եմ, որ համաձայնագրով նախատեսված բոլոր բարեփոխումները Հայաստանը իրականացնի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով, իսկ դրա համար շատ դեպքերում պետք է խիզախություն, շատ ոլորտներում վիրահատական և կտրուկ փոփոխությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա:

Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ նույնպիսի խիզախություն կունենա նաև Եվրոպական Միությունը իրերը, իրողությունները իրենց անունով կոչելու: Նրա գնահատմամբ` սա որակական նոր փուլ է տեղափոխում Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունները, որտեղ երկկողմանի պատասխանատվությունը պիտի մեծանա:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով