Տարածաշրջանային

«Ռոսատոմն» արդեն շուրջ 3 մլրդ դոլար Է ներդրել Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման գործում

2 րոպեի ընթերցում

«Ռոսատոմն» արդեն շուրջ 3 մլրդ դոլար Է ներդրել Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման գործում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աքքույու» ատոմային Էլեկտրակայանի (ԱԷԿ) շինարարության մեջ կատարված ներդրումները, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիան սկսել Է կառուցել Թուրքիայում, արդեն հասել են գրեթե 3 մլրդ դոլարի: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Արդեն ներդրված Է մոտավորապես 3 մլրդ դոլար, այսինքն՝ միջոցներ են հատկացված այդ նախագծի իրագործման համար: Դա միանգամայն բավարար Է, որպեսզի շինարարությունն ընթանա»,-ասել Է նա, պատասխանելով այն հարցին, թե կարող Է արդյոք նախագծի իրագործման վրա ազդել դրանում օտարերկրյա ներդրողների բացակայությունը, որոնց փնտրում Է «Ռոսատոմը»: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ատոմային Էլեկտրակայանի շինարարության ընդհանուր արժեքը կազմում Է 20 մլրդ դոլար: Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորում Է ռուսական կողմը եւ, միջկառավարական համաձայնագրին համապատասխան, նախագծի 49 տոկոսը կարող Է վաճառվել արտաքին ներդրողներին:

«Հուսով ենք, որ, հաշվի առնելով երկօրյա վաղեմության վերջին բանակցությունները եւ թուրք գործընկերների հետ «Ռոսատոմի» աշխատանքի շարունակումը, այդ որոշումները (նախագծում օտարերկրյա ներդրողների ներգրավման մասին) մոտ ժամանակներս կընդունվեն եւ կգտնվեն»,- հավելել Է ՌԴ Էներգետիկայի նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում