Տարածաշրջանային

Պուտինը երկօրյա այցով ժամանեց Անկարա

1 րոպեի ընթերցում

Պուտինը երկօրյա այցով ժամանեց Անկարա

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել Է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, սա Ռուսաստանի ղեկավարի առաջին արտասահմանյան ուղեւորությունն Է ընտրություններում հաղթելուց հետո: Պուտինն այն կատարում Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՌԴ նախագահի այցը կսկսվի «Աքքույու» ատոմակայանում շինարարական աշխատանքների մեկնարկին նվիրված տեսախորհրդաժողովով: Երկու երկրների ղեկավարները կհրահանգեն բետոնալցումն առաջին Էներգաբլոկի հիմքում: Այնուհետեւ կկայանան Պուտինի եւ Էրդողանի բանակցությունները՝ նեղ կազմով: Դրանից հետո տեղի կունենա երկու երկրների Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, որի արդյունքներով կողմերը կստորագրեն մի շարք փաստաթղթեր:

Ապրիլի4-ին Անկարայում տեղի կունենա Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական հակամարտության կարգավորմանն աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում