Հասարակական

Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները եղանակային բարդ պայմաններում ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ռուսական ռազմաբազայի օդաչուները եղանակային բարդ պայմաններում ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազայի բանակային ավիացիայի օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել բարդ եղանակային և գիշերային պայմաններում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունից, ուսումնամարտական առաջադրանքների իրականացման ընթացքում օդաչուներն իրականացրել են Ми-8 и Ми-24 ուղղաթիռների թռիչք և վայրէջք, զորավարժարանի վրա իրականացրել են տեղանքի հետախուզության թռիչքներ, ինչպես նաև իրականացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժի և զրահատեխնիկայի որոնման աշխատանքներ ցերեկային և գիշերային պայմաններում:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է ամառային և ինժեներա-տեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զինծառայող, շուրջ 50 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ հարվածային-մարտական Ми-24 և դեսանտային-գրոհային Ми-8МТ ուղղաթիռներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում