Կեմերովոյում հրդեհից զոհված հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:

«Զոհված հայերի հոգու հանգստության համար այսօր տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Այն քիչ առաջ է ավարտվել: Ներկա էին տեղի հայերը, գործընկերներ, մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում»,-ասաց Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:

Նա տեղեկացրեց, որ տեղի հայերը համախմբված են զոհվածների ընտանիքների շուրջ, հնարավորությունների սահմաններում իրենց աջակցությունն են ցուցաբերում:

Ավելի վաղ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը տեղեկացրել էր, որ ազգությամբ հայ զոհերը հայր եւ որդի են, բայց ռուսական ազգանուններով՝ Գալանին Դմիտրի Սարգիսի եւ Գալանին Միխայիլ Դմիտրիի: Հայրը ծնվել է 1975 թվականին, որդին՝ 2008:

«Փաստաթղթերով իրենք ռուսներ են համարվում, բայց Դմիտրիի հայրը Սարգիս Կարապետի Խումարյանն է՝ ծնունդով Ախալցխայից, վրացահայեր են: Քանի որ Սարգիս Խումարյանը կնոջից բաժանված է եղել, տղային՝ Դմիտրիին, տվել է մոր ազգանունը՝ Գալանին, եւ, բնականաբար, Դմիտրիի տղան էլ Գալանին է»,- ասել էր նա:

Սարգիս Խումարյանը currenttime.tv-ին տված հարցազրույցում պատմել է, որ ցույց չեն տվել որդու մարմինը, ճանաչման գործընթացն իրականացվել է մնացած իրերով` խաչով, մատանիով, ժամացույցով: Նրա խոսքով, առևտրի կենտրոնում հրդեհն այնպիսի ուժգնություն է ունեցել, կարծես ջերմամիջուկային ռումբ պայթած լիներ:

Հայերեն English

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին