ՀՀԿ անդամները նպատակահարմար են համարում վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրումը. Արման Սահակյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները նպատակահարմար են համարում վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Մեր մեծ խնդիրը մնում է այն, որ մենք չենք ուզում տեսնել լավը և փորձում ենք խոսել միայն վատի մասին»,-ասաց Արման Սահակյանը:

Հարցին, թե նա անձամբ վերջին 10 տարվա ընթացքում ի՞նչ կարեւոր ձեռքբերում կմատնանշի, Արման Սահակյանն ասաց. «Ամենակարեւոր ձեռքբերումը մեր սահմանների անառիկությունն է: Դուք համաձա՞յն չեք, դա բավարա՞ր չէ»:

Արման Սահակյանի դիտարկմամբ՝ 2009 թվականից Հայաստանը լուրջ ու մեծ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել արտաքին մարտահրավերների պատճառով, մինչդեռ մի շարք խնդիրներ ինչ-որ չափով հնարավոր է եղել զսպել:

«ՀՀ կառավարությունը վերջերս տնտեսական աճի մասին խոսեց: Ես իմ գործառույթների տիրույթում կարող եմ վստահեցնել, որ 2019 թվականից սկսած, եթե չլինեն նորից խոչընդոտներ ու մարտահրավերներ՝ կապված համաշխարհային տնտեսական զարգացումների հետ, հավատացնում եմ՝ մեր ժողովուրդը աճը կզգա իր մաշկի վրա»,-եզրափակեց:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կավարտի պաշտոնավարումը: Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի:Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը կընտրի նոր վարչապետի:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան