Արայիկ Հարությունյանը և Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայում մասնակցել են Հայ ավետարանչական ընկերակցության 100-ամյակի միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ, մարտի 18-ին մասնակցել է Սիդնեյի Հայ ավետարանչական ընկերակցության (ՀԱԸ) արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, տեղեկացրին Եկեղեցական միջոցառումից հետո Ա. Հարությունյանը և Գ. Բերեջիկլյանը մտքեր ենփոխանակել Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Նոր Հարավային Ուելսի նահանգի հայազգի վարչապետն Արցախի պետնախարարից հետաքրքրվել է նաև նրա այցիընթացքից: Ա. Հարությունյանը Գ. Բերեջիկլյանին շնորհակալություն է հայտնելցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ շնորհիվ ավստրալահայ կառույցներիգործադրած ջանքերի՝ բոլոր հանդիպումներն անցկացվում են բարձր մակարդակով: Պետնախարարը մասնակցել է նաև ՀԱԸ 100-ամյակին նվիրված ճաշկերույթին, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Ա. Հարությունյանն այցելել է նաև Սիդնեյի Սուրբ Հարություն հայկական եկեղեցի, որտեղնրան ընդունել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը: Հոգևոր առաջնորդը ողջունել է պետական նախարարի այցն Ավստրալիա և նշել, որՍփյուռքը մշտապես գտնվում է Արցախի կողքին: Իր հերթին Ա. Հարությունյանըշնորհակալություն է հայտնել Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին ջերմընդունելության համար՝ ընդգծելով հայ եկեղեցու կարևոր դերը հայապահպանության, ինչպես նաև հոգևոր ու հայեցի ճիշտ դաստիարակության գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը, ապա պետականնախարարը մասնակցել է սուրբ պատարագին: Մարտի 19-ին Ա. Հարությունյանն այցելել է Սիդնեյի Հայ բարեգործական ընդհանուրմիության (ՀԲԸՄ) «Ալեքսանդր» ամենօրյա վարժարան և Համազգայինի «Արշակ և Սոֆի Գօլստըն» ճեմարան, որտեղ հանդիպել է ուսուցչական և աշակերտական անձնակազմերիհետ, ծանոթացել կրթօջախների պայմաններին: Նա բարձր է գնահատել հայկականկրթական հաստատությունների դերը Սփյուռքում և ջերմ ու անմիջական զրույցիընթացքում պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում է Ավստրալիայում ԱրցախիՀանրապետության մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը: Պետական նախարարի աշխատանքային հանդիպումներն Ավստրալիայում շարունակվումեն:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա