Ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Բրիասկո-Բալեկյանն արդեն Երևանում է 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանն արդեն Երևանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայից ժամանած ֆուտբոլիստին օդանավակայանում դիմավորել են հայ երկրպագուները և լուսանկարվել նրա հետ:

Բրիասկո-Բալեկյանն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից: Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Ատլետիկո Ուրական»-ի կազմում, ընդհանուր առմամբ, խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել է 4 գոլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստի է հրավիրել՝ ընկերական խաղերին մասնակցելու համար:

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ նույն մարզադաշտում՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

Լուսանկարը` Yerkir.am

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում