Տարածաշրջանային

Բաքվում ելույթի ժամանակ Թուրքիայի մեջլիսի պատգամավորը կաթված է ստացել

1 րոպեի ընթերցում

Բաքվում ելույթի ժամանակ Թուրքիայի մեջլիսի պատգամավորը կաթված է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Բաքվի 6-րդ գլոբալ ֆորումի շրջանակում կայացած «Տարածաշրջանային անվտանգություն և խաղաղություն. Մերձավոր Արևելք» խորագրով քննարկմանն իր ելույթի ժամանակ Իհսանօղլուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Նա դադարեցրել է ելույթը: Պատգամավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ նա ինֆարկտ է ստացել:

Հիվանդանոցից հայտնել են, որ ներկայում Իհսանօղլուն վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում