Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց Բաքու
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով ժամանեց Բաքու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/925717.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել Է Բաքու: Օդանավակայանում պատվիրակությանը դիմավորել Է Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Վրաստանի կառավարության ղեկավարը դեմառդեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Ավելի ուշ նա հանդիպում կունենա Ադրբեջանի իր պաշտոնակից Արթուր Ռասիզադեի հետ եւ ընդլայնված հանդիպում կանցկացնի երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ:
Վրաստանի վարչապետին ուղեկցում են հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլին, արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, հաղորդել Է Sputnik-ը: